Սլովենիայի ԱԺ նախագահը՝ Սիմոնյանին․ Ադրբեջանական ագրեսիան խանգարում է կառուցողական երկխոսությանը![]() 30 մայիսի 2023 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գտնվող Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանն ասել է, որ իր երկրում հետևում են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանի տարածքում առաջացած իրադրությանը և ծանոթ են Լաչինի միջանցքի ճգնաժամին: Նրա խոսքով սլովենացիների համար խաղաղությունը կարևոր և կենսական արժեք է, իսկ ադրբեջանական ագրեսիան մտահոգիչ ու դատապարտելի է, ինչը խանգարում է կառուցողական երկխոսությանը, հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։ Նա նշել է, որ Սլովենիան կարող է Հայաստանի համար կամուրջ դառնալ դեպի Կենտրոնական և Արևմտյան Եվրոպա: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է 2023 թվականի փետրվարի 20-ին Եվրոպական միության նոր դիտորդական առաքելության տեղակայմանը` նշելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունությանը եւ խաղաղությանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Բաքվի` օրեցօր սաստկացող ագրեսիվ հռետորաբանությունը և անիրավ գործողություններն անթույլատրելի են, և Հայաստանը բարձրաձայնում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին ու ակնկալում միջազգային գործընկերների հասցեական արձագանքները: «Մենք ողջունում ենք Սլովենիայի խորհրդարանի ընդունած հրատապ բանաձեւը «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետեւանքների», ինչպես նաեւ սկզբունքային դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Հայաստանում գտնվող Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |