Politico. Հայաստանը սառում է, Վրաստանը` ավելի բարյացակամ դառնում ՌԴ հանդեպ31 մայիսի 2023 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ընդդիմադիր պատգամավոր Գեորգի Վաշաձեն Politico-ին հարցազրույցում հայտարարել է, որ իր երկրի իշխանությունները մտադիր են մերձենալ ՌԴ հետ՝ դա գաղտնի պահելով սեփական ժողովրդից և Եվրոպայից։ Միևնույն ժամանակ պարբերականը նշում է, որ Վրաստանը բևեցառված երկիր է, և իշխանությունների քննադատները կարծում են, որ այն կարող է միայնակ մնալ, քանի որ հարևան Հայաստանը, ինչպես նաև Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը, որոնք ՀԱՊԿ անդամ երկրներ են, սառում են ՌԴ հանդեպ, իսկ Վրաստանը՝ ավելի բարյացակամ դառնում։ Վաշաձեն ասել է․ «Գործող իշխանությունները ցանկանում են մերձենալ Ռուսաստանի հետ, սակայն դա անում են քողարկված կերպով, քանի որ բնակչությունը դեմ է դրան և հավատարիմ է եվրաատլանտյան կողմնորոշմանը»,-ասել է նա։ Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել էր, որ Մոսկվայի հետ կոնֆլիկտի դեպքում, Վրաստանին ոչ ոք չի սատարի, ուստի պետությունը մտադիր չէ աջակցել ՌԴ դեմ գործող արևմտյան պատժամիջոցներին։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Սանոսյան․ Մ6 ճանապարհը բաց է, բայց պետք է զգույշ երթևեկել՝ վնասված հատվածներ դեռ կան Նա նշել է, որ մաքրման հիմնական աշխատանքներն արվել են Ավանեսյան․ Վիճակն աղետի գոտում կառավարելի է, որևէ բռնկում կամ շեղումներ չկան Նախարարը վստահեցրել է՝ համակարգը բերված է պատշաճ մակարդակի |