Վիկտորին․ Ուզում եմ` ՀՀ-ն վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան31 մայիսի 2023 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ հայտարարել է՝ ուզում է, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի։ «Ուզում եմ, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի։ Ես գիտեմ՝ կան մարդիկ, որոնց դուր չի գա այն նախադասությունը, որը ես արտաբերեցի, սակայն ես կրկնում եմ՝ այն միտված է կանանց պաշտպանությանը։ Ակնկալում եմ, որ քաղհասարակության ներկայացուցիչները պիտի կարողանան մեզ աջակցել»,- նշել է նա՝ անդրադառնալով գենդերային հավասարությանը, գրում է Sputnik Արմենիան։ Դեսպանի խոսքով՝ կան հասարակական կազմակերպություններ, որոնք շատ լավ են աշխատում։ Վիկտորինը շեշտել է, որ կանանց դեմ բռնության կոալիցիան ու այլ կազմակեպություններ աջակցում են այն իրավունքերին, որոնք տրվում են հաշմանդամություն ունեցող կանանց։ «Մեծ աշխատանք է կատարվում, սակայն այդ աշխատանքը կարող է շատ ավելին լինել»,- հավելել է ԵՄ դեսպանը։ Անդրեա Վիկտորինը 2022 թվականի նոյեմբերին նույնպես ասել էր, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան։ Դրանից հետո սոցցանցերում այս թեմայի շուրջ ակտիվ քննարկումներ էին սկսվել։ 2018-ի հունվարի 18-ին ՀՀ–ն ստորագրել է Ստամբուլյան կոնվենցիան, բայց չի վավերացրել։ Ստամբուլյան կոնվենցիա պայմանական անունը ստացած «Կանանց նկատմամբ բռնության ու ընտանեկան բռնության կանխարգելման» կոնվենցիան պարբերաբար թեժ քննարկումներ ու բանավեճեր է առաջացնում Հայաստանում։ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ վերապահումներ է հայտնել նաև Հայ առաքելական եկեղեցին։ Հոգևոր առաջնորդները կոչ էին արել չընդունել այն։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում |