Նախարար․ Համալսարանների շենքերի ճակատագրի հարցը չի քննարկվում![]() 31 մայիսի 2023 - 15:28 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ «Ակադեմիական քաղաքի» ստեղծման համար ինտենսիվ աշխատանքներ են ընթանում, արդեն ստեղծվել է հիմնադրամ, որը ծրագրի իրականացման կառույցն է։ Հարցին, թե ինչ է լինելու Երևանի համալսարանների շենքերի ճակատագիրը, Անդրեասյանը պատասխանել է, որ այդ հարցը չի քննարկվում, որովհետև այս պահին նոր շենքերի կառուցման, նոր հողատարածքների և նոր ենթակառուցվածքների մասին է խոսքը գնում, գրում է Sputnik Արմենիան։ «Մենք ճարտարապետների հետ բանակցությունների գործընթացում ենք նախագծման և հատակագծի մշակման աշխատանքների գծով։ Առաջիկայում, կարծում եմ, կգնանք պայմանագրի ստորագրման։ Եվ նաև հատկացվող հողատարածքների մասով անհրաժեշտ աշխատանքները Կադաստրի պետական կոմիտեի հետ անում ենք»,–ասել է նախարարը։ Անդրեասյանը հայտնել է, որ ստեղծված հիմնադրամն ամբողջությամբ կառավարական մասնակցություն է ենթադրում, որովհետև պետական խոշոր ծրագիր է։ Մայիսի 30-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշանակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Հաստատվել է հոգաբարձուների խորհրդի ամբողջ կազմը, որի անդամ է նաև ԿԳՄՍ նախարարը։ Ակադեմիական քաղաքում նախատեսվում է տեղակայել մինչև 8 բուհ։ Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը։ Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50,000 մարդու համար։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |