Արսեն Թորոսյանը կհարցաքննվի Cօvid-19-ի գործով

Արսեն Թորոսյանը կհարցաքննվի Cօvid-19-ի գործով

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը կհարցաքննվի Cօvid-19-ի շրջանում փողերի լվացման գործով։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։

«Ինձ թվում է՝ հարցաքննության կարիք կա։ Կհարցաքննենք, որովհետև, ամեն դեպքում, Արսեն Թորոսյանն է զբաղեցրել առողջապահության նախարարի պաշտոնը, և նա պետք է իր վերաբերմունքը ցույց տա այդ իրողությունների վերաբերյալ, ինչպես նաև քննությունն էլ մի շարք հարցեր ունի»,- ասել է Խաչատրյանը, գրում է Sputnik Արմենիան։

Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ կապված 2020-2021 թվականներին Covid-19 համաճարակի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների հետ։ Գործի շրջանակում կալանավորվել էին առողջապահության նախկին փոխնախարար, այժմ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը (որը հետագայում ազատ արձակվեց) ինչպես նաև «Մեդլայն Կլինիկ» ԲԿ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը։

Գործով ներգրավված են առողջապահության ոլորտի ևս 9 ներկայացուցիչներ։ Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ քրեական գործ կարող է հարուցվել նաև Արսեն Թորոսյանի դեմ։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---