Հունիսի 1-ից ոստիկանները կիրառելու են վարչական պատասխանատվություն մգեցված ապակիների համար

Հունիսի 1-ից ոստիկանները կիրառելու են վարչական պատասխանատվություն մգեցված ապակիների համար

PanARMENIAN.Net - ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ կապված ավտոմեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ՝ նշելով, որ հունիսի 1-ից պարեկները և ճանապարհային ոստիկանները կիրառելու են վարչական պատասխանատվություն մգեցված ապակիների համար։

«ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն այսօր հայտարարություն էր տարածել մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիության հետ կապված, որը տարընթերցումների և տարբեր մեկնաբանությունների տեղիք էր տվել: Այդ կապակցությամբ պարզաբանում ենք:

Հունիսի 1-ից պարեկները և ճանապարհային ոստիկանները կիրառելու են վարչական պատասխանատվություն:Կիրառմանը զուգահեռ շարունակելու ենք շեշտը դնել նաև բացատրական աշխատանքների իրականացման վրա»,- ասված է պարզաբանման մեջ:

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը նախապես հայտարարել էր, որ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 %, և, որ հունիսի 1-ից օրենքը կիրառվելու է։

Մշտադիտարկումները ցույց են տվել, որ վարորդների մեծ մասը, անսալով ոստիկանության հորդորներին, արդեն իսկ հեռացրել են թաղանթները և փոխարինել մգեցված ապակիները։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---