Փոխնախարար․ 2022-ին ոստիկանության 10 ծառայող ազատվել է աշխատանքից թմրանյութ օգտագործելու համար 1 հունիսի 2023 - 16:08 AMT PanARMENIAN.Net - 2022թ. ոստիկանության 10 ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվել, որի շրջանակում 10 ծառայող ազատվել է աշխատանքից՝ թմրանյութ օգտագործելու համար։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Նա նշել է, որ 2022-23 թթ. կտրվածքով կա արդեն 6 քրեական վարույթ՝ արդեն քրեական հանցակազմերի տրամաբանության մեջ, հայտնում է «Փաստինֆոն»։ «Գտել ենք, որ ատեստացիայի շրջանակում կկարողանանք նաև այս ֆիլտրի միջոցով անցկացնել համակարգը և համակարգում թողնել այն մարդկանց, որոնք պրոֆեսիոնալ իրականացնում են իրենց պարտականությունները և պատշաճ վարձատրել»,- նշել է Սարգսյանը։ Նա հավելել է, որ, եթե լինեն այնպիսի իրավիճակներ, որ ծառայողները չեն կարողանա սեփական ներուժով հաղթահարելու ատեստացիան, վերապատրաստում կիրականացվի։ Քննչական կոմիտեի նախագահի մամուի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի 4 քննիչ է ձերբակալվել: Նա նշել է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ թմրամիջոցներ ապօրինի իրացնելու և պաշտոնատար անձի ծառայողական լիազորությունները չարաշահելու, անցնելու հատկանիշներով։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |