Այսուհետ նոր ավտոբուսները 25 րոպեն մեկ կերթևեկեն Երևանի կենտրոնից «Զվարթնոց» օդանավակայան 1 հունիսի 2023 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Այսուհետ №100 համարի նոր ավտոբուսները 25 րոպե տևողությամբ կանոնավոր ժամանակամիջոցով Երևանի կենտրոնը կկապեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանին։ Այդ մասին Տելեգրամի իր էջում հայտնել է Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը։ Ավտոբուսի արժեքը 300 դրամ։ Հունիսի 1-ից Երևանում 7 նոր ավտոբուսային երթուղի է մեկնարկել: Նոր ավտոբուսային երթուղիներն են․ №32 ավտոբուս (նախկին №3և12) 15-րդ թաղ․ - Զեյթուն №34 ավտոբուս (նախկին №13) Ն․ Շենգավիթ - Դավթաշեն №51 ավտոբուս (նախկին № 57) Դավթ․ 1-ին թաղ․ - Զոնալ կայան №52 ավտոբուս (նախկին №63և34) ՀԱԹ - Բագրևանդի փ․ №61 ավտոբուս (նախկին № 68) Էրեբունի - Կենտ․ ավտոկայան №5 ավտոբուս Ջրվեժ – Կենտ․ ավտոկայան №100 ավտոբուս Ֆրանս․ հրապարակ - Զվարթնոց։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |