Միշելը մտադիր է հրավիրել Փաշինյանին և Ալիևին նոր 5-ակողմ հանդիպման![]() 2 հունիսի 2023 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը Քիշնևում հունիսի 1-ին ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, որ մտադիր է հրավիրել Փաշինյանին և Ալիևին նոր 5-ակողմ հանդիպման։ Ըստ նրա, այդպիսի հանդիպում Էմանուել Մակրոնի և Օլաֆ Շոլցի մասնակցությամբ կարող է տեղի ունենալ Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովի շրջանակում, որն անցնելու է Իսպանիայում, գրում է ՏԱՍՍ-ը։ «Դա նշանակում է, որ մենք ԵՄ կողմից կանենք ամեն ինչ, որպեսզի օգնենք ապահովել մեծ առաջընթաց Ադրբեջանի և ՀՀ միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,-ասել է նա: Նա նաև հայտնել է, որ Փաշինյան-Ալիև-Միշել հաջորդ եռակողմ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 21-ին Բրյուսելում։ Հունիսի 1-ին Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |