Շինաշխատանքների ժամանակ վնասվել է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի պատը![]() 2 հունիսի 2023 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Երևանի Տիգրան Մեծի պողոտայի նորակառույց շենքերից մեկում շինարարական աշխատանքներ իրականացնելիս վնասվել է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի պատը: Տեղեկությունը հաստատել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը, հայտնում է 1lurer.am-ը։ Նա նշել է, որ փոքր քարաթափում է տեղի ունեցել, ինչն արձանագրվել է մետրոպոլիտենի պահպանության բաժնի կողմից, և շենքի շինարարական աշխատանքները կասեցվել են: Շինարարության հետագա ընթացքը կորոշվի փորձաքննությունից հետո: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |