Սուրենյան․ Բավականին հաճելի հունիս է սպասվում![]() 2 հունիսի 2023 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Սպասվում է բավականին հաճելի հունիս՝ ոչ շոգ, ոչ սառը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Մեզ սպասվում է բավականին հաճելի հունիս, ոչ շոգ, ոչ սառը, տեղումներն էլ բավարար քանակությամբ»,-գրել է նա։ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը հայտնել է, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 1 աստիճանով նորմայից բարձր, տեղումների քանակը նորմայից ավելի։ Հանրապետության տարածքում`hունիսի 2-ի ցերեկը, 3-ին, 5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 4-ին և 6-7-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 2-3-ն աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով, հունիսի 6-7-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Երևանում hունիսի 2-3-ը, 5-ին քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 4-ին և 6-7-ի կեսօրից հետո ևս սպասվում է անձրև: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |