2022-ին ՀՀ քաղաքացիություն է ստացել 19,600 անձ![]() 2 հունիսի 2023 - 17:12 AMT PanARMENIAN.Net - 2022 թվականին Հայաստանի նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 19,600 անձի։ Այդ մասին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը՝ ներկայացնելով 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը։ Համեմատության համար նա նշել է, որ 2021 թվականին 7300 անձի է քաղաքացիություն շնորհվել, գրում է Sputnik Արմենիան։ «2022 թվականին նախագահի հրամանագրերով դադարեցվել է 4400 անձի քաղաքացիությունը»,- ասել է նա։ Նա նաև տեղեկացրել է, որ «Հանրապետության նախագահի լիազորությունների ապահովում» ծրագրով հաստատված 1 մլրդ 602 մլն դրամ տարեկան գումարից փաստացի ծախսվել է 1 մլրդ 231 մլն դրամը։ Կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին, որով նախատեսվում է բարձրացնել ՀՀ վերադարձած քաղաքացիներին վկայական տրամադրելու համար սահմանված պետտուրքի դրույքաչափերը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |