ՔԿ Արաբկիրի բաժնի պետն ու տեղակալն ազատվել են պաշտոնից![]() 2 հունիսի 2023 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՔԿ Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանը և նույն ստորաբաժանման պետի տեղակալներ Արտակ Մկրտչյանը և Արմեն Մուրադյանը, հայտնում է կոմիտեն։ ՔԿ նախագահի մեկ այլ հրամանով ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետի տեղակալ Նարեկ Շահինյանը գործուղվել է մայրաքաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին՝ ստորաբաժանման աշխատանքները կազմակերպելու նպատակով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի 4 քննիչ է ձերբակալվել: Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նա նշել է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ թմրամիջոցներ ապօրինի իրացնելու և պաշտոնատար անձի ծառայողական լիազորությունները չարաշահելու, անցնելու հատկանիշներով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |