Հանրայինը նոր տաղավար կունենա․ Չինաստանի հետ պայմանագրով $26 մլն ներդրում կարվի

Հանրայինը նոր տաղավար կունենա․ Չինաստանի հետ պայմանագրով $26 մլն ներդրում կարվի

PanARMENIAN.Net - Հանրային հեռուստաընկերության համար նոր տաղավար կկառուցվի։ Հունիսի 2-ին պայմանագիր է կնքվել Չինաստանի հետ։ Կառուցվելիք 8-րդ տաղավարը լինելու է Հայաստանի անկախության շրջանում հայկական հեռուստատեսության առաջին նոր արտադրական ենթակառուցվածքը, որի տարածքում գործելու է 1000 քմ տարածք ունեցող ստուդիա:

Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 26 ամսվա ընթացքում։

Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 26 մլն դոլարից ավելի ներդրում կարվի։

Հայտնի է, թե ինչ տեսք է ունենալու Հանրային հեռուստաընկերության նոր տաղավարը։

Պայմանագիրը վավերացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՉԺՀ առևտրի նախարարության Միջազգային տնտեսական համագործակցության բյուրոյի Ասիա-խաղաղօվկիանոսյան դեպարտամենտի տնօրեն Ճան Մինգվուն, ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---