Արցախի ՊԲ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

Արցախի ՊԲ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

PanARMENIAN.Net - Արցախի Պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը՝ նշելով, որ կրակ չի բացվել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի լույս 3-ի գիշերը կրակ են բացել Արցախի Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է ԱՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

ԼՂ-ի և ԼՂ հայության դեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մայիսի 28-ին հնչեցրած սպառնալիքներին հաջորդել են Արցախի ՊԲ կողմից իբր հրադադարը խախտելու վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները։

Մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---