ԱԳՆ-ն ցավակցել է Հնդկաստանին երկաթուղային աղետի կապակցությամբ 3 հունիսի 2023 - 13:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած երկաթուղային աղետի կապակցությամբ, որի հետևանքով կան բազմաթիվ զոհեր։ «Խորապես վշտացած ենք Օդիշա նահանգի Բալասոր քաղաքում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային աղետից: Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը: Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,- ասվում է ՀՀ ԱԳՆ–ի Twitter-ի միկրոբլոգում հրապարակված ցավակցության մեջ։ Հնդկաստանում երկաթուղային աղետի հետևանքով զոհվել է 288 մարդ, տուժել է 900–ից ավելին։ Հունիսի 2-ի երեկոյան Բալասորից ոչ հեռու բախվել է երեք գնացք՝ երկու ուղևորատար և մեկ բեռնատար։ Կալկաթայից Չեննան ուղևորվող գնացքի վագոններից մի քանիսը դուրս է եկել ռելսերից բեռնատար գնացքի հետ բախվելու հետևանքով և ընկելո դիմացի ռելսերի վրա։ Դրանց է բախվել մյուս ուղևորատար գնացքը, որի մի քանի վագոն ևս դուրս է եկել ռելսերից։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |