Միրզոյան․ Սահմանազատման համար կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա 5 հունիսի 2023 - 13:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում, անդրադառնալով սահմանազատման խնդրին, հայտարարել է, որ սահմանազատման վերաբերյալ կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա։ Նա հավելել է, որ 2022-ին Պրահայում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ աշխատանքները կրականացվեն ըստ Ալմաթիի հռչակագրի։ «Թե որ քարտեզով` պայմանավորվածություն չկա։ Սահմանազատման համար պետք է հիմք ծառայեն ոչ թե այնպիսի փաստաթղթեր և քարտեզներ, որոնք ձեռնտու են այս կամ այն կողմին, այլ իրավական հիմքի առումով հնարավորինս ամենաանխոցելիները։ Եթե դա 1975 թվականի քարտեզն է, ուրեմն 1975-ի քարտեզն է։ Հակառակ դեպքում բոլոր կողմերն ունեն իրենց պատկերացումներն իրենց ձեռնտու քարտեզների մասին», - ասել է ԱԳ նախարարը։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ սահմանազատման հիմքում ընկած քարտեզի շուրջ հնարավոր է եղել որոշակի համաձայնության գալ։ «Սահմանազատման հարցում 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց ունենք, բայց չենք կարող ասել, որ վերջնական այլևս լուծված է այդ հարցը»,- ասել է նա։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հակադարձել էր և հայտարարել, որ ըստ Պրահայի և Սոչիի հայտարարությունների, «որևէ համաձայնություն չկա սահմանազատումը որևէ քարտեղի հիման վրա անցկացնելու վերաբերյալ»։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |