Միրզոյան․ ԼՂ ժողովրդից բանակցելու մանդատ չենք ստացել![]() 5 հունիսի 2023 - 14:16 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդից բանակցելու մանդատ չի ստացել։ «Մենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից իրենց ապագան բանակցելու մանդատ չենք ստացել»,-ասել է Միրզոյանը։ Նա նշել է, որ կարգավորումն ամբողջական, երկարատև ու կայուն չի կարող լինել, եթե այդ կարգավորման շրջանակներում չի ստեղծվում մի հարթակ, որտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել։ «Մենք իրավունք չունենք որոշելու նրանց կարգավիճակը, մենք այդպիսի հավակնություն չենք ներկայացրել և չենք էլ փորձում այդպիսի բան անել։ Միակ բանը, որ մենք փորձում ենք ապահովել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում, դա մի հարթակի ստեղծումն է, որտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և պաշտոնական Բաքուն կարող են բանակցել, երկխոսել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք կարևոր են ԼՂ ժողովրդի համար»,-ասել է նախարարը։ Նա հավելել է, որ քանի դեռ լուծված չեն արցախցիների անվտանգության և իրավունքների հետ կապված խնդիրները, որևէ կարգավորում չի կարող լինել արդյունավետ, ինչի վառ ապացույցն է արդեն 6 ամիս շարունակվող Արցախի շրջափակումը և այլ հարցերը։ «Այդ հարցերը պետք է քննարկվեն և հասցեագրվեն ոչ թե մեր, այլ ԼՂ ժողովրդի, ԼՂ ընտրված մարմինների և լիազոր ինստիտուտների կողմից։ Մենք պետք է փորձենք ապահովել այդ երկխոսության մեկնարկը, մեխանիզմն ու հարթակը»,- ասել է Միրզոյանը։ 2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել , սակայն Ադրբեջանը մինչ օրս չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |