Բայրամով․ ՀՀ հետ խաղաղության պայմանագրի կնքումն անխուսափելի է

Բայրամով․ ՀՀ հետ խաղաղության պայմանագրի կնքումն անխուսափելի է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն անխուսափելի է, սակայն, անհնար է կանխատեսել, թե որքան կտևի գործընթացը։

Նա ասել է, թե հետպատերազմական շրջանում խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացն ինտենսիվ էր, հետո «հայկական կողմի բոյկոտի պատճառով 6 ամիս դադար եղավ», գրում է Haqqin.az-ը։

«Վերջապես մայիսին հանդիպում տեղի ունեցավ Վաշինգտոնում միջազգային միջնորդների անմիջական մասնակցությամբ։ Բանակցեցին երկու երկրների համապատասխան պատվիրակությունները, այնուհետև այդ գործընթացը շարունակվեց առաջնորդների մակարդակով, և մայիսի ընթացքում մի քանի հանդիպում տեղի ունեցավ։

Անմիջական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները տեղի են ունեցել Մոսկվայում՝ մեկօրյա ձևաչափով, իսկ հերթական հանդիպումը նախատեսված է առաջիկայում Վաշինգտոնում։ Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկն Ադրբեջանի նախաձեռնությունն է և առաջին նախագիծը ներկայացրել է Ադրբեջանը։

Մենք անխուսափելի ենք համարում խաղաղության հաստատումը ըստ միջազգային իրավունքի և սկզբունքների։ Պետք է նախապատրաստվի և ստորագրվի խաղաղության պայմանգիր և համաձայնագիր միջպետական հարաբերությունների կարգավորման մասին։ Անհնար է կանխատեսել, թե որքան ժամանակ կտևի այդ գործընթացը»,-ասել է նա։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հունիսի 12-ին հանդիպելու են Վաշինգտոնում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---