Միրզոյան․ Շենգենի ազատականացման հարցում ՀՀ-ն ԵՄ–ի հետ կոնսենսուսի դեռ չի հասել![]() 5 հունիսի 2023 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Շենգենյան վիզաների ազատականացման հարցում Հայաստանը ԵՄ–ի հետ կոնսենսուսի դեռ չի հասել։ Այդ մասին եվրոպական ինտեգրման մասով 2022 թվականի արդյունքների վերաբերյալ ԱԺ–ում քննարկման ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Վիզաների ազատականացման հարցը մեր և Եվրոպական միության անդամ հանդիսացող առանձին երկրների օրակարգերում մշտապես ակտիվորեն քննարկվում է։ Գրեթե բոլոր դեպքերում աջակցություն ենք ստանում։ ԵՄ–ի կողմից նման որոշում կայացնելու համար կոնսենսուսային դիրքորոշում է պետք, և այս թեմայի շուրջ դեռևս այդ կոնսենսուսին հասնել հնարավոր չի եղել»,– նշել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։ «ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության ուղղությամբ աշխատանքները շարունակվել են, արձանագրվել է ՀՀ-ԵՄ իրավապայմանագրային դաշտի ընդլայնում»,- նշել է նախարարը: Վիզաների ազատականացման երկխոսության բանակցությունները սկսելու վերաբերյալ քննարկումները սկսվել են դեռ 2019 թվականից, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան–Կլոդ Յունկերի հետ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |