Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերի 100 վերելակ փոխարինվում է

Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերի 100 վերելակ փոխարինվում է

PanARMENIAN.Net - Երևանում հունիսի 5-ի դրությամբ փոխարիվում է քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի 100 վերելակ: Այդ մասին ասվել է ավագանու գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Մոնտաժման աշխատանքների ավարտից և ԱԻՆ համապատասխան փորձաքննությունից հետո դրանք կհանձնվեն շահագործման:

Երկրորդ փուլով կփոխարինվի ևս 400 վերելակ:

Երևանում փոխարինման ենթակա է մոտ 3500 վերելակ: մայրաքաղաքում գործող վերելակների գրեթե 70%-ը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ դրանք 25 տարի հետո պետք է դադարեին գործել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---