Մխիթարյան. Անում եմ հնարավորը, որ պատրաստ լինեմ ՉԼ եզրափակչին 6 հունիսի 2023 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերականգնվել է ազդրի մկանային վնասվածքից հետո և հույս հայտնել, որ կկարողանա մասնակցել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակչին։ «Ինձ լավ եմ զգում, անում եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի պատրաստ լինեմ եզրափակչին։ Հույս ունեմ՝ կկարողանամ օգնել թիմին։ Չունեմ Չեմպիոնների լիգայի գավաթը և ցանկանում եմ նվաճել այն: «Մանչեսթեր Սիթին» աշխարհի լավագույն թիմերից է։ Նրանք ունեն հրաշալի կազմ, գերազանց կիսապաշտպաններ, բայց մեր կիսապաշտպաններն էլ ուժեղ են, գիտեն գնդակ խլել և գրոհներ նախաձեռնել», - ասել է Մխիթարյանը, գրում է Sputnik Արմենիան։ Նա հավելել է՝ բարդ պայքար է սպասվում, բայց պատրաստ են այդ մարտահրավերին և կձգտեն հաղթանակի։ «Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա հունիսի 10-ին` Ստամբուլում։ Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ավելի վաղ դարձել է Իտալիայի գավաթակիր, թեև վնասվածքի պատճառով չի մասնակցել «Ֆիորենտինայի» դեմ խաղին։ Մխիթարյանն ընդգրկվել է Չեմպիոնների լիգայի լավագույն կիսապաշտպանների հնգյակում ըստ Fedex Perfomance Zone վարկանիշի, որը հրապարակվել է ՈՒԵՖԱ-ի կայքում։ Մխիթարյանը նաև դարձել է պատմության 7-րդ ամենամեծահասակ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |