ՊՆ․ Ադրբեջանը կրակ է բացել ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ

ՊՆ․ Ադրբեջանը կրակ է բացել ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին՝ ժամը 15:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 17:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը։

Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում ՀՀ ԶՈւ կողմից հրադադարը խախտելու վերաբերյալ։

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---