Արմեն Ջիգարխանյան. Իրականում այնքան էլ կարեւոր չէ` կարտասանի Օբաման «ցեղասպանություն» բառը թե ոչ25 ապրիլի 2009 - 18:19 AMT PanARMENIAN.Net - «Ես չեմ հանդիպել Օբամայի հետ, եւ այս հարցը նրա հետ չեն քննարկել»,-կատակով ասել է ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանը` պատասխանելով այն հարցին, թե, իր կարծիքով, ինչո՞ւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չկատարեց խոստումը եւ ԱՄՆ հայ համայնքին ուղղված իր ավանդական ուղերձում ձեռնպահ մնաց «ցեղասպանություն» եզրաբառի օգտագործումից«: «Այն, թե մենք ինչ էինք ակնկալում, քաղաքականության հարթությունից դուրս գտնվող հարց է: Օբամայի անձի կարեւորությունը զուտ ժամանակավոր է: Իսկ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրն արդեն 94 տարի է, ինչ գոյություն ունի: Իրականում այնքան էլ կարեւոր չէ, կարտասանի Օբաման «ցեղասպանություն» բառը, թե ոչ: Առավել կարեւոր է մեր բոլորիս վերաբերմունքն այսօրվա իրավիճակին: Այս հարցին հարկավոր է մոտենալ բաց սրտով եւ սթափ մտքով, զգացմունքներն այս հարցում չեն օգնի»,-նշել է Արմեն Ջիգարխանյանը: Ըստ Արմեն Ջիգարխանյանի, ամեն ոք, ով խոսում է Հայոց ցեղասպանության մասին, պետք է նախ մտածի, թե որքանով է նա իրավասու այս հարցում: Ընդ որում նա վստահություն է հայտնել, որ յուրաքանչյուր հայ իրավունք ունի պահանջել, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի, ինչը միաժամանակ չի բացառում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հնարավորությունը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |