ԵՄ առաքելությունը 3 նոր օպերատիվ կետ կբացի՝ Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում![]() 7 հունիսի 2023 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա ամիսներին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նախատեսում է բացել 3 լրացուցիչ օպերատիվ կետ՝ Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում։ Այդ մասին ասվում է ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության տարածած հաղորդագրությունում։ Նշվում է, որ հունիսի 1-ին Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) ղեկավար Մարկուս Ռիտերը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ Մարտունիում ընդունել է COEST աշխատանքային խմբի պատվիրակությանը: Ռիտերը ներկայացրել է առաքելության մանդատը և գործունեությունը, տեղեկացրել տեղում անվտանգության զարգացումների մասին՝ հիմնվելով առաքելության պարեկներից ստացված դիտարկումների վրա, գրում է Factor.am-ը։ Նա նշել է, որ աշխատանքի առաջին 3 ամիսների ընթացքում առաքելությունը, ընդհանուր առմամբ, իրականացրել է ավելի քան 300 պարեկություն Գորիսում, Ջերմուկում և Մարտունիում գտնվող իր օպերատիվ կենտրոններից: Ամեն շաբաթ պարեկներն անցնում են ավելի քան 3800 կմ։ «Առաքելությունը մեկնարկել է աննախադեպ արագությամբ։ Առաջիկա ամիսներին առաքելությունը նախատեսում է բացել երեք լրացուցիչ օպերատիվ կետեր՝ Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում՝ մոտ ապագայում աստիճանաբար հասնելով լիարժեք պատրաստվածության։ Մեր նպատակն է՝ նպաստել սահմանամերձ շրջանների անվտանգության կայունացմանը։ Եվ, ըստ բազմաթիվ հայ պաշտոնյաների, EUMA-ն նպաստել է իրավիճակի որոշակի կայունացմանը։ Այնուամենայնիվ, իրավիճակը մնում է անկայուն»,- ասել Ռիտերը։ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունն աշխատանքը սկսել է փետրվարից՝ երկու տարի ժամկետով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |