Շվեդիան Թուրքիային կարտահանձնի ՔԱԿ կողմնակցին![]() 7 հունիսի 2023 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Շվեդիան Թուրքիային կարտահանձնի Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակցին (ՔԱԿ)։ Այդ մասին հայտնել է շվեդական Aftonbladet-ը։ «Գերագույն դատարանը հավանություն է տվել ՔԱԿ կողմնակցի արտահանձնմանը»,- գրել է պարբերականը, հայտնում է Gazeta.ru-ն։ Այժմ Շվեդիայի կառավարությունը պետք է արտահանձնման մասին որոշում կայացնի։ Խոսքը 35-ամյա տղամարդու մասին է, որը կալանավորվել էր Շվեդիայում 2022-ի օգոստոսին՝ Ադանայի գլխավոր դատախազի հարցումով։ Գերագույն դատարանն իր որոշումը կայացրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ, որը կանցնի Վիլնյուսում հուլիսի 11-12-ին։ Թուրքիան Ֆինլանդիային և Շվեդիային մեղադրում է Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին, ինչպես նաև քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի, որին Անկարան մեղադրում է 2016-ի պետական հեղաշրջման մեջ, կողմնակիցներին ապաստան տալու համար և սպառնում էր հավանություն չտալ նրանց անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |