Ռոթ․ Գերմանիան ակնկալում է, որ անհապաղ ազատ կարձակվեն նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիները

Ռոթ․ Գերմանիան ակնկալում է, որ անհապաղ ազատ կարձակվեն նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիները

PanARMENIAN.Net - Գերմանիան ակնկալում է, որ խաղաղության շուրջ բանակցությունների շրջանակում անհապաղ ազատ կարձակվեն նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիները: Այդ մասին Երևանում կայացած ասուլիսում ասել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը, հայտնում է Արմենպրեսը։

«Ակնկալում ենք, որ խաղաղության շուրջ բանակցությունների շրջանակում անհապաղ ազատ կարձակվեն նաև հայ ռազմագերիները, որոնք պահվում են Բաքվում, և, որ սահմանազատման գործընթացի արդյունքում անվերապահորեն կճանաչվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,-ասել է Ռոթը:

Նա Հայաստան այցի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել, այցելել նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հետ հանդիպմանը Ռոթն ասել է, որ մի քանի անգամ հանրայնորեն քննադատել է Լաչինի միջանցքի շրջափակումը և անընդունելի է համարում, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը չի հարգվում:

«Կարծում եմ՝ այն պետք է անհապաղ իրագործվի, եւ միջանցքը բացվի: Հայ բնակչությունը ԼՂ-ում պետք է շարունակի ապրել անվտանգ, պետք է ապահովվի նրանց անվտանգությունը եւ իրավունքները, չհանդուրժվի որևէ էթնիկ զտման վտանգ»,- ասել է գերմանացի օրենսդիրը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---