Պատել․ Շարունակում ենք հավատալ, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է՝ հասնելու կայուն խաղաղության 8 հունիսի 2023 - 12:07 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Վեդանթ Պատելը ճեպազրույցի ժամանակ դարձյալ անդրադարձել է Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար։ Լրագրողը հետաքրքրվել է, թե սպասվո՞ւմ է արդյոք, որ այս անգամ կողմերը կարող են իրականում ինչ-որ հստակ արդյունքի հասնել, հայտնում է «Ազատությունը»։ «Ես, անշուշտ, չեմ պատրաստվում հաստատել կամ առաջարկել որևէ պատկերացում ժամանակացույցի կամ հնարավոր ամսաթվերի վերաբերյալ, բացի միայն ասելուց, որ մենք, իհարկե, ինչպես լսեցիք այս շաբաթվա սկզբին, անհամբեր սպասում ենք հյուրընկալելու բանակցությունների հերթական փուլը Վաշինգտոնում, քանի որ կողմերը շարունակում են խաղաղ ապագան հետապնդել Հարավային Կովկասի տարածաշրջանում: Մենք շարունակում ենք հավատալ, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար», –ասել է Վեդանթ Պատելը: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հաջորդ քննարկումները նախատեսվում են հունիսի 12-ին Վաշինգտոնում: Այդ տեղեկությունը հաստատել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման մասին ավելի վաղ Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև նշել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հուլիսի 21-ին Բրյուսելում նոր եռակողմ հանդիպում անցկացնելու մասին։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |