ԵՄ-ն՝ Բայրամովին․ Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում մտահոգիչ է և բացասական հումանիտար ազդեցություն ունի 8 հունիսի 2023 - 12:27 AMT PanARMENIAN.Net - ԵՄ պատվիրակությունն արձագանքել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ելույթին՝ նշելով, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում մտահոգիչ է և բացասական հումանիտար ազդեցություն ունի։ Հայտարարությունը հրապարակվել է ԵԱՀԿ կայքում։ ԵՄ-ն նաև հորդորել է Ադրբեջանին դրական օրակարգ ձևավորել, որը կապահովի ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ «Ներկա իրավիճակը մտահոգություն է առաջացնում և բացասական հումանիտար հետևանքներ ունի, քանի որ ազգությամբ հայ բնակչության էներգամատակարարման և կոմունիկացիոն ծառայությունների խափանումներ կան, իսկ հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումների մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում նրանց բարեկեցության վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ։ Ադրբեջանին կոչ է արվում վերացնել սահմանափակումները։ «Մենք կոչ ենք անում Բաքվին կոնկրետ քայլեր ձեռնարկել վերացնելու համար հայ էթնիկ բնակչության հանդեպ սահմանափակումները՝ ապահովելով էներգիայի կայուն մատակարարումը և թույլ տալով իրականացնել էլեկտրացանցի տեխնիկական սպասարկումը։ Մենք կոչ ենք անում նաև բոլոր կողմերին զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից և առաջ տանել վստահություն ձևավորող և խաղաղ բանակցությունների համար բարենպաստ միջավայր ստեղծող շարադրանքը»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ հարկավոր է հետագա միջոցներ ձեռնարկել վստահության ամրապնդման ուղղությամբ, հատկապես կալանավորվածներիn ազատելու առումով։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում հայտարարել էր, թե «Հայաստանը շարունակում է պահպանել իր ռազմական ներկայությունն Ադրբեջանի տարածքում, հետևողականորեն միջամտում է Ադրբեջանի ներքին գործերին, խոչընդոտում է Ադրբեջանի իշխանությունների երկխոսությանը Ղարաբաղի շրջանի հայկական ծագմամբ բնակիչների հետ և վարկաբեկման արշավ է տանում միջազգային մակարդակում, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում»։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն |