20 կադրային փոփոխություն` դատախազությունում․ Մարտի 1-ի և Սերժ Սարգսյանի գործով դատախազները պաշտոնանկ են արվել![]() 8 հունիսի 2023 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մայիսի 25-ի, հունիսի 5-ի և հունիսի 6-ի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող Պետրոս Պետրոսյանը և Սերժ Սարգսյանի գործով դատախազ Արսեն Մարտիրոսյանը աշխատանքից ազատման դիմումներ էին գրել։ Վարդապետյանի հրամանով նրանք ազատվել են աշխատանքից, հայտնում է Sputnik Արմենիան։ Կատարվել են նաև հետևյալ փոփոխությունները․ Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Գուրգեն Սաֆարյանը փոխադրվել է Սյունիքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին: Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Հայկ Հարությունյանը փոխադրվել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնին: Գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Մովսես Անտոնյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին: Գլխավոր դատախազության Կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության ավագ դատախազ Անի Սարգսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին: Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Արամ Դոլինյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին: Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Վանանդ Ասատրյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին: Երևան քաղաքի դատախազության դատախազ Հայկ Մանասյանը 2023 թվականի հունիսի 6-ից գործուղվել է Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի թափուր հաստիքին՝ մինչև սույն թվականի դեկտեմբերի 6-ը ներառյալ: Աննա Հարությունյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնին: Սևակ Պողոսյանն ազատվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնից և նշանակվել Կոտայքի մարզի դատախազի պաշտոնին: Նորայր Հարությունյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնին: Արմավիրի մարզի դատախազության դատախազ Արեգ Հարությունյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Մհեր Եսայանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազի տեղակալ՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Էդգար Բաբայանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազի տեղակալ՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազության դատախազ Կարեն Հակոբյանը փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին: Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Արգիշտի Սահակյանը փոխադրվել է Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին: Վահագն Վարդանյանը նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |