Նախագիծ․ ՍՊԸ-ները կկարողանան եռամսյակը մեկ շահույթը բաշխել ընկերության մասնակիցների միջև 8 հունիսի 2023 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, որով ՍՊԸ-ներն իրավունք են ստանում եռամսյակը մեկ անգամ շահույթը բաշխել ընկերության մասնակիցների միջև: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխություններն, ասել է, որ ներկայումս գործող կարգավորման համաձայն շահույթի բաշխումը կարող է իրականացվել տարեկան մեկ անգամ, ինչը սահմանափակում է ձևավորված շահույթն ընկերության մասնակիցների մեջ բաշխելու հնարավորությունը` դրանով իսկ խոչընդոտելով ՓՄՁ սուբյեկտների կողմից իրենց մասնակիցներին օրինական կարգով շահույթի մասը վճարելուն: Նշվել է, որ օրինագծի ընդունմամբ ընկերությունների համար կստեղծվի ձևավորված շահույթն իր մասնակիցների միջև առավել հաճախ բաշխելու հնարավորություն, որը համապատասխանում է միջազգային փորձին և ընդունված գործարար սովորույթներին: Ըստ Ռաֆայել Գևորգյանի՝ հարցը քննարկվել է փոքր ու միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչների հետ, որոնք դրական են արձագանքել: Քննարկման արդյունքում նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |