«Ապրելու երկիրը» Մանե Թանդիլյանին կառաջադրի Երևանի քաղաքապետի թեկնածու 8 հունիսի 2023 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը Մանե Թանդիլյանին կառաջադրի քաղաքապետի թեկնածու։ Այս մասին հայտարարվել է կուսակցության մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մանե Թանդիլյանի առաջադրումը ևս մեկ անգամ ընդգծում է մեր վճռականությունը ոչ միայն մասնակցել, այլև հաղթել Երևանի ընտրություններում», - ասել է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Սահակյանը, հայտնում է «Ազատությունը»։ Դեռ ապրիլին Թանդիլյանը կուսակցության համագումարում հայտարարել էր, որ մասնակցելու են ընտրություններին՝ երևանցիներին առաջարկելով մեկ միլիոնից ավելի բնակչություն ունեցող Երևանի առաջիկա ընտրությունները վերածել «իշխանության անվստահության հանրաքվեի»։ Նա սակայն չէր բացահայտել թեկնածուի անունը։ Ավագանու ընտրությունները կայանալու են սեպտեմբերին։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ անցած տարի էր հայտարարել, որ Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուն Տիգրան Ավինյանն է։ Առայժմ իրենց մասնակցության մասին հայտնել են նաև գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, երգահան Ռուբեն Հախվերդյանը, փաստաբան Նորայր Նորիկյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Դավիթ Խաժակյանը և ևս մի քանի հոգի։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն |