Կարո՞ղ է արդյոք Հայաստանի նախագահը ընդունել Կարսի պայմանագիրը25 ապրիլի 2009 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ) միակ քաղաքական ուժն է, որը Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցը օգտագործեց իր նպատակների համար: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` այդպես էլ չբացատրելով, թե ինչ նկատի ունի: Մանոյանի խոսքերով ՀԱԿ-ի եւ Հայաստանի այժմյան ղեկավարության դիրքորոշումները հայ-թուրքական հարաբերությունների հարցում շատ են տարբերվում: «Հայաստանի նախկին երկու նախագահները Հայաստանի կողմից Կարսի պայմանագրի ընդունման կողմնակիցները չէին, եւ հուսով եմ, որ չի լինի այնպիսի հայ նախագահ, որը կընդունի այդ պայմանագիրը: Հայ ժողովուրդը դա թույլ չի տա»,- նկատել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավարը` ավելացնելով, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր մարդկանց երեկվա հոսքը վկայում է հայ ժողովրդի դիմակայության եւ բնազդի մասին:Կիրո Մանոյանը նաեւ նշեց, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է կողմնորոշվի` մնացել է արդյո՞ք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երկրի արտաքին քաղաքականության մեջ, թե ոչ: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |