Սիմոնյանը Շոտլանդիայի ազգային կուսակցության խոսնակին է ներկայացրել Լաչինի միջանցքի ճգնաժամի հետևանքները![]() 8 հունիսի 2023 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Եռօրյա աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Շոտլանդիայի Ազգային կուսակցության խոսնակ Դրյու Հենդրիի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային մարտահրավերներին, հետպատերազմյան խնդիրներին և դրանց հետևանքներին: Անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից իրականացվող ագրեսիային՝ հայ պատվիրակները գործընկերներին ներկայացրել են Լաչինի ճգնաժամի հետևանքները, խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից: Այս համատեքստում կարևորվել են միջազգային գործընկերների աջակցությունը և հասցեական հայտարարությունները: Հանդիպման ավարտին նշվել է, որ Հայաստանը կարևորում է ՄԹ հետ ապակենտրոնացված գործակցությունը: «Տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում համագործակցությունը լրացնում է միջպետական հարաբերություններին, և այդ համատեքստում ՄԹ փորձը չափազանց կարևոր է մեզ համար: Այս առումով խնդրում ենք դիտարկել Հայաստանի ՏԻՄ սուբյեկտների՝ Շոտլանդիայի հետ գործակցության հնարավորությունը»,- ընդգծել է Սիմոնյանը: Ալեն Սիմոնյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ սըր Լինդսի Հոյլի հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել ու զարգացնել Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերություններն ու նույնն ակնկալում է Միացյալ Թագավորությունից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |