Արամ Ա. Արցախի ինքնորոշման իրավունքը չի կարող սակարկության առարկա դառնալ

Արամ Ա. Արցախի ինքնորոշման իրավունքը չի կարող սակարկության առարկա դառնալ

PanARMENIAN.Net - Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարել է, որ Արցախի ինքնորոշման իրավունքը չի կարող սակարկության առարկա դառնալ։ Այդ մաին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ժողովուրդի ինքնորոշման իրավունքը միջազգային օրենքի անբաժան մասն է կազմում։ Հետևաբար, Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ»,-ասվում է գրառման մեջ։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հունիսի 7-ին ընդունել է հովվապետական այցով Կանադայում գտնվող Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին։ Նրանք խոսել են «Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղությանը Կանադայի աջակցության մասին»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---