ԱՄՆ սենատորները Բաքվին դատապարտող բանաձև են ներկայացրել 9 հունիսի 2023 - 18:23 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ սենատորներ Ալեքս Պադիլիան և Մարկո Ռուբիոն հունիսի 8-ին բանաձև են ներկայացրել, որը դատապարտում է Բաքվին Լաչինի միջանցքը փակելու համար և կոչ անում ԱՄՆ-ին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու հումանիտար ճգնաժամին, հայտնում է ԱՄՆ Հայկական համագումարը։ Նշվում է, որ բանաձև է ներկայացվել նաև Ներկայացուցիչների պալատում Ֆրենկ Փալոնի և Գազ Բիլիրակիսի կողմից, հայտնում է Factor.am-ը։ «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն է, անմարդկային է և անընդունելի։ Շրջափակումտը ստեղծել է հումանիտար ճգնաժամ՝ Լեռնային Ղարաբաղի 120,000 հայերին զրկելով սննդից, դեղորայքից և առաջին անհրաժեշտության այլ պարագաներից: Մեր բանաձևը կհստակեցնի, որ Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար»,-ասել է Պադիլիան։ Կոնգրեսական Ֆրենկ Փալոնն էլ նշել է, որ կանգնած է իր գործընկերների կողքին՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի շարունակական շրջափակումը։ «Հասկանալի է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը համակարգված է և նպատակ ունի փակել սննդամթերք, դեղորայք, տրանսպորտ, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ Արցախ հասցնելու միակ ճանապարհը։ Մենք միասնական ենք՝ ասելու Ադրբեջանին՝ վերջ տալ այս նպատակադրված հումանիտար ճգնաժամին»,-նշել է կոնգրեսականը։ 2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել , սակայն Ադրբեջանը մինչ օրս չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |