Միջազգային փորձ ու ֆուտբոլային նոր հմտություններ. Երևանում կայացել է Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը![]() 9 հունիսի 2023 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին Երևանում ավարտվել է Միլանի ակադեմիայի մանկապատանեկան 10-օրյա ճամբարը, որի շրջանակում Հայաստանի մարզերի 160 պատանի հնարավորություն է ունեցել մարզվելու Միլանի ակադեմիայի ֆուտբոլային հայտնի մարզիչների մոտ` Կլաուդիո Զոլայի գլխավորությամբ: Ամերիաբանկի կողմից իրականացված բարեգործական այս նախաձեռնության շուրջ համախմբվել էին Հայաստանի առաջատար բրենդները` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Տաշիր» ընկերությունների խումբը և Team Telecom Armenia-ն: Մասնակից պատանիների խոսքով` միջազգային այս ճամբարը հնարավորություն է ընձեռել ծանոթանալու Միլանի ակադեմիայի դասավանդման ոճին, մարզիչների տեխնիկային ու փորձին, տվել սպորտային կարևոր հմտություններ և, իհարկե, ընկերներ Հայաստանի տարբեր մարզերից: Երևանաբնակ ֆուտբոլասեր պատանիները ևս հնարավորություն են ունեցել մասնակցելու Իտալիայից ժամանած մարզիչների վարպետության դասերին ու զարգացնելու իրենց ֆուտբոլային կարողությունները: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |