ԶՊՄԿ աշխատակցին սպանած ադրբեջանցին ընդունել է իր մեղքը և զղջացել․ Նրա կալանքը 3 ամսով երկարացվել է

ԶՊՄԿ աշխատակցին սպանած ադրբեջանցին ընդունել է իր մեղքը և զղջացել․ Նրա կալանքը 3 ամսով երկարացվել է

PanARMENIAN.Net - «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակցի սպանության մեջ մեղադրվող, ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի Հուսեյն Ախունդովի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվել է։ Հունիսի 9-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է առաջին դատական նիստը։

Ամբաստանյալը հայտարարել է, որ ամբողջովին ընդունում է իր մեղքը և զղջում կատարվածի համար։ Այդ մասին հիմնական դատալսումների ավարտից հետո հայտնել է տուժող կողմի ներկայացուցիչ Կարեն Ալավերդյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Դատավոր Նապոլեոն Օհանյանը որոշել է մեղադրյալի կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամիս ժամկետով` հիմք ընդունելով, որ Ախունդովը կարող է խոչընդոտել դատաքննության հետագա ընթացքին։

Նա կարող է փախուստի դիմել, կատարել նոր հանցանք, ինչպես նաև չունի Հայաստանում մշտական բնակության վայր, կապեր և մեղադրվում է ծանր և առանձնակի ծանր հանցանքներ կատարելու մեջ։ Կալանքը երկարաձգելու որոշմանը կողմերից ոչ մեկը, այդ թվում ամբաստանյալ Ախունդովն առարկություններ չեն ներկայացրել։

Հաջորդ դատական նիստը հունիսի 21-ին է։

ՀՀ սահմանն ապօրին հատած Ախունդովն ապրիլի 12-ին, իր մոտ եղած ինքնաձիգով բազմաթիվ անգամ կրակելով «ԶՊՄԿ»-ի աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի վրա, սպանել էր նրան։ Դեպքից հետո գողացել էր սպանվածի հեռախոսը, տեսաուղերձ նկարել և ներբեռնել սոցիալական ցանցի իր էջում։ Նա փորձել էր գողանալ նաև տուժողի մեքենան և փախուստի դիմել Իրան, բայց չէր հաջողել։ Դեպքի հաջորդ օրը Աճանան գյուղի մոտ բնակիչները նկատել են Հուսեյն Ախունդովին, վնասազերծել ու հանձնել իրավապահներին։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---