Կոլումբիայի ջունգլիներում 40 օր անց գտել են ինքնաթիռի կործանումից հետո ողջ մնացած երեխաներին10 հունիսի 2023 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Կոլումբիայի ջունգլիներում 40 օր անց գտել են ինքնաթիռի կործանումից հետո ողջ մնացած երեխաներին։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է երկրի նախագահ Գուստավո Պետրոն։ «Ուրախություն ամբողջ երկրի համար։ 40 օր առաջ կոլումբիական ջունգլիներում կորած երեխաներին ողջ են հայտնաբերել»,-գրել է նա։ Cessna 206 ինքնաթիռում, որը Սոլանո շրջանից ուղևորվում էր Սան-Խոսե-դել-Գուավյարե քաղաքը, 7 մարդ է եղել։ Մայիսի 15-ին զինվորականները ջունգլիներում գտել էին ինքնաթիռն ու 3 մեծահասակների մարմինները։ Շուրջը եղել են առարկաներ, որոնք հուշել են, որ ինքնաթիռում եղել են երեխաներ՝ 1, 4, 9 և 13 տարեկան, և որ նրանք ողջ են մնացել։ Որոնումների ժամանակ զինվորականներն ու բնիկները ինքնաշեն վրան էին գտել և կծած մրգեր։ El Tiempo թերթը գրել է, որ երեխաներին ռազմական ինքնաթիռով տեղափոխել են Բոգոտա բուժօգնություն ցուցաբերելու համար, գրում է ՏԱՍՍ-ը։ Երեխաներին հայտնաբերել են ինքնաթիռի կործանման վայրից 3․5 կմհեռավորության վրա։ Ըստ նախնական տվյալների, բոլոր այդ 40 օրվա ընթացքում նրանք մենակ են եղել։ «Ինչ-որ պահի նրանք շուն են գտել։ Նրանք ինքնուրույն են փրկվել, դա բնիկ ժողովրդների ընտանիքներում նրանց դաստիարակության արդյունք է»,-ասել է երկրի նախագահը։ Երեխաները խիստ հյուծված են։ Երկրի նախագահն ասել է լրագրողներին, որ այժմ նրանց հարկավոր է աստիճանաբար վերադարձնել սովորական սննդակարգի և ընթացքում կարող են բարդություններ առաջանալ։ Նա հավելել է, որ պետք է ստուգել նաև նրանց հոգեկան վիճակը։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դանիելյանը հաստատել է՝ կան կիրանցեցիներ, որոնք ճնշման տակ համաձայն են փոխհատուցման Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա ՔՊ-ական․ Եկեղեցին ունի չօգտագործվող տարածքներ, որոնք կարող են օգտակար լինել պետությանը «Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է, մեր ընկալմամբ՝ հենց այս տրամաբանությամբ պետք է եկեղեցին առաջնորդվի»,–ասել է նա Խարատյան․ Փաշինյանին պետք է բացատրել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ Անդրադառնալով ՀԱԵ մասին Փաշինյանի հայտարարություններին՝ նա ասել է․ Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել «Վերջին զանգի» առթիվ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ |