Եվրադատարանը զգուշացնում է` կհեռացնի Թուրքիային անդամությունից![]() 10 հունիսի 2023 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 5-7-ը տեղի է ունցել Եվրոպայի խորհրդի դեսպանների մակարդակով գումարվող պատվիրակների կոմիտեի նիստը։ Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Թուրքիան կհեռացվի անդամությունից, եթե «ահաբեկչության մեղադրանքով» բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշը և ցմահ ազատազրկման դատապարտված Օսման Քավալան ազատ չարձակվեն»։ Նախկինում ևս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քանիցս նախազգուշացրել է Թուրքիային վերոնշյալ անձանց ազատ արձակելու համար, հայտնում է Ermenihaber-ը։ Սելահաթթին Դեմիթաշը 2016-ից գտնվում է Էդիրների բանտում։ Նա մեղադրվում է զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու և ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու մեջ։ Իսկ Օսման Քավալան անազատության մեջ է 2017-ից։ Նրան մեղադրանք է առաջադրվել 2016-ի Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու և Գեզի այգու հակաիշխանական ցույցերը կազմակերպելու հետ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |