Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Թուրքիայի ջանքերը նյարդայնացնում են Բաքվին25 ապրիլի 2009 - 20:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի մերձեցումը ձեռնատու էր Ադրբեջանի հակաթուրքական շրջանակներին: Ավելին, Ռուսաստանը շատ ուշադիր է հետեւում վերջին իրադարձություններին այս ուղղությամբ: Կարելի է ասել, որ Ռուսաստանը մի ոտքով հաստատվել է Երեւանում, իսկ մյուսով` հայ համայնքի շարքերում: Այս մասին է գրում Սեդաթ Լաչիները «Turkish Weekly»-ի «Ռուսաստանը որոգա՞յթ է լարում Ադրբեջանի համար» հոդվածում: Ըստ հոդվածի հեղինակի, հենց Ռուսաստանն է այսօր կրկին կանգնած Հայաստանի քայլերի ետեւում, իսկ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի մերձեցման մասին ցանկացած լուր Ադրբեջան է հասնում խիստ չափազանցված: Այս համատեքստում Թուրքիային մեղադրում են դավաճանության համար: Բացի այդ, առաջին պլան են մղվում փաստարկներն այն մասին, թե Ադրբեջանը պետք է «շրջվի դեպի Ռուսաստանը»: Հոդվածում մեղադրանքներ են հնչում ՌԴ-ի հասցեին, որը փորձում է վերահսկել Ադրբեջանին` համադրելով տարբեր քաղաքական լծակները: Փորձելով մենաշնորհել ադրբեջանական գազի փոխադրումը, Մոսկվան կանգ չի առնում Բաքվի հասցեին հնչող ուղղակի սպառնալիքների առեջւ եւ այս համատեքստում նա ձգտում է փչացնել Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները: Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին` թերթը գրում է, որ ադրբեջանական ղեկավարությունը բոլորովին չի ողջունում հակամարտության կարգավորմանն ուղղված Թուրքիայի ջանքերը եւ խնդիրն արագ լուծելու նրա ջանքերը նյարդայնացնում են Բաքվին: Ստեղծված իրավիճակը լավ բան չի խոստանում ադրբեջանա-թուրքական հարաբերություններին: Եթե Բաքուն զիջի Ռուսաստանին էներգետիկմ միջանցքի իրավունքները, ինչը նրա պետական ինքնիշխանության կարեւորագույն հենարանն է, ապա նույնիսկ Թուրքիան չի կարողանա փրկել Ադրբեջանին,-գրում է «Turkish Weekly»-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |