Կոպիրկին․ ԼՂ-ում ռուս խաղաղապահներին այսօր այլընտրանք չկա![]() 10 հունիսի 2023 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներին այսօր այլընտրանք չկա։ Այդ մասին նա ասել է «Իրավունք» թերթի հետ զրույցում։ «Ես համոզված եմ, և դա Ռուսաստանի դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը, չնայած բոլոր կշտամբանքներին, իսկապես կատարում է իր առջև դրված խնդիրները», - ասել է Կոպիրկինը։ Նա հավելել է, որ միջազգային խաղաղապահ առաքելությունների միշտ չէ, որ նպաստում են խնդիրների լուծմանը։ Ըստ նրա, դրանք կիրառման փորձը դա է ցույց տալիս։ Նա նշել է նաև, որ, անկախ տարակարծություններից, ՀՀ և ՌԴ հարաբերությունների ռազմավարական բնույթը պահպանվում է։ 2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել , սակայն Ադրբեջանը մինչ օրս չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Photo. AFP Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |