Սերգեյ Մովսիսյանը կմասնակցի «Բոսնիա-2009» շախմատային գերմրցաշարին

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայսթեր, Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը (2747) կմասնակցի «Բոսնիա-2009» շախմատային 39-րդ գերմրցաշարին, որը տեղի կունենա Բոսնիա եւ Հերցեգովիայի մայրաքաղաք Սարաեւոյում մայիսի 8-18-ը: Մովսիսյանի մրցակիցներն այս մրցաշարում լինելու են Պավել Էլյանովը (Ուկրաինա, 2693), Վան Հաոն (Չինաստան, 2696), Արի Քրիշնա Պենթալան (Հնդկաստան, 2686), Բորկի Պրեդոեւիչը (Բոսնիա, 2652):



Շախմատիստները միմյանց դեմ կխաղան երկուական պարտիա: Մրցաշարի միջին վարկանիշը 2691 միավոր է: Ըստ վարկանիշի առաջատարն է Սերգեյ Մովսիսյանը, որը երկու անգամ հաղթանակ է տարել Սարաեւոյի (2002, 2007) գերմրցաշարում:



Խաղարկային օրերն են` մայիսի 8-11-ը, հանգստյանն օրը` մայիսի 12-ը:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---