Եվրախորհրդարանում կքննարկվի իրավիճակը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում

Եվրախորհրդարանում կքննարկվի իրավիճակը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի` հունիսի 12-ին մեկնարկած նստաշրջանում քննարկվելու է նաև Արցախում տիրող իրավիճակը։ Մասնավորապես, հունիսի 13-ին քննարկվելու են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում։

Նստաշրջանն իր աշխատանքը կավարտի հունիսի 15-ին, հայտնում է Factor.am-ը։

Հարցերին պատասխանելու է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Արդեն 6 ամիս է՝ Ադրբեջանը փակ է պահում Լաչինի միջանքցը։

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել , սակայն Ադրբեջանը մինչ օրս չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---