Ջալալ Հարությունյանի քրետապնդումը կասեցվել է![]() 12 հունիսի 2023 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցվել է։ Այդ մասին հայտնել է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Վարույթի համակողմանիությունն ապահովելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն, և այդ հիմքով կայացվել է հանրային քրեական հետապնդումը կասեցնելու դատավարական որոշում»,– ասել է Աբրահամյանը։ Նա նշել է, որ քննիչն այս հիմքով միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազություն, որպեսզի մինչև փորձաքննության և համապատասխան եզրակացության ավարտը քրեական հետապնդումը կասեցվի: Աբրահամյանի խոսքով` եզրակացությունն առանցքային նշանակություն կունենա հետագայում իրավական գնահատական տալու առումով։ Հարությունյանը Արցախի պաշտպանության բանակի հրամանատարն էր 44-օրյա պատերազմի հիմնական ժամանակահատվածում, և պաշտոնավարել է մինչև 2020 թ. հոկտեմբերի 27-ը։ Այնուհետև ծանր վիրավորվեց, և նրան փոխարինեց Միքայել Արզումանյանը: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում Հարությունյանը դրսևորել է անփութություն, որը հանգեցրել է ծանր հետևանքների. նրա գործողությունները հանգեցրել են կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստների, պահեստային ուժերը դարձել են ոչ մարտական, իսկ կրակային դիրքերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ: Նրան մեղադրանք է առաջադրվել երկու հիմնական դրվագով։ Առաջին դրվագը կապված է հոկտեմբերի սկզբին տեղի ունեցած անհաջող հակահարձակման հետ, երկրորդը՝ հակառակորդի խոշոր դիվերսիոն խմբի կողմից Վարանդայի (Ֆիզուլի) մոտ տեղակայված դիրքեր ներթափանցելու հետ։ Հարությունյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |