Գյումրիի զարգացման աշխատանքային խումբ է ստեղծվել

Գյումրիի զարգացման աշխատանքային խումբ է ստեղծվել

PanARMENIAN.Net - Գյումրիի զարգացման նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել, որը կզբաղվի ռազմավարության մշակմամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշում է ստորագրել։

Խումբը կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

10 անդամ ունեցող խմբի կազմում են ներառվել նաև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը և այլոք։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---