2022-ին ՀՀ-ից ՌԴ արտահանման ծավալն ավելացել է 187%-ով12 հունիսի 2023 - 17:27 AMT PanARMENIAN.Net - 2022-ին Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալն ավելացել է 187%-ով։ Այդ մասին Ազգային ժողովում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` նախորդ տարի գրանցված ցուցանիշը համեմատելով 2021-ի արդյունքների հետ։ Նա նշել է, որ դեպի ՌԴ արտահանման ծավալում բավականին մեծ տեղ է զբաղեցրել նաև վերարտահանումը։ Հայկական ծագման ապրանքների արտահանումը եղել է 47 տոկոս, հայտնում է Sputnik Արմենիան։ «2022 թվականին համաշխարհային տնտեսությունը շատ ավելի դանդաղ տեմպերով է զարգացել, և մեր ամենամեծ առևտրային գործընկեր Ռուսաստանում տեղի է ունեցել ՀՆԱ–ի նվազում։ Կանխատեսվում էր, որ սա կարող է բացասական ազդեցություն ունենալ մեր տնտեսական զարգացումների վրա, սակայն մեր տնտեսվարողները կարողացան օգտվել նաև դրա ընձեռած հնարավորությունից։ Արդյունքում բավականին բարձր աճ գրանցվեց»,– նշել է նախարարը։ Նա հավելել է, որ զբոսաշրջային հոսքի մեծ աճ ունենք` 90․2 տոկոս, որտեղ նպաստ են ունեցել Ռուսաստանից Հայաստան այցելած զբոսաշրջիկները։ «Սակայն ուրախալի է նաև այն, որ միայն Ռուսաստանից չէ, այլ երկրներից ևս ունենք բավականին մեծ աճ»,– ասել է ֆինանսների նախարարը։ Նա հավելել է, որ գրանցվել է նաև դրամական փոխանցումների մեծ աճ, որը նաև դրական է ազդել դրամի արժևորման վրա։ Արդյունքում արձանագրվել է 12.6 տոկոս տնտեսական աճ։ «Արդյունքով անվանական ՀՆԱ–ն մեզ մոտ կազմում է մոտավորապես 8,5 տրիլիոն դրամ, որը 2021թվականի փաստացի ցուցանիշից ավելի է մոտ 1.5 տրիլիոն դրամով»,– նշեl 1 ոլորտի պատասխանատուն։ Եվրասիական զարգացման բանկը հայտնել էր, որ 2022 թվականին Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալն աճել է 2.8 անգամ։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ուկրաինայի վերականգնման համաժողովին ՀՀ-ն կմասնակցի ԱԳ փոխնախարարի մակարդակով Համաժողովը կազմակերպել են Գերմանիան և Ուկրաինան: «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը |