Ալիև․ Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է13 հունիսի 2023 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է»։ Նա նշել է, որ հանդիպմանը կարծիքների փոխանակում է եղել «Զանգեզուրի միջանցքը շուտափույթ բացելու» շուրջ, գրում է Interfax.az-ը։ «Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է։ Որքան արագ այն բացվի, այդքան լավ։ Ամեն դեպքում մենք կավելացնենք մեր ջանքերն այդ ուղղությամբ։ Այդ միջանցքի բացումը թույլ կտա նոր հնարավորություններ ստեղծել բոլոր երկրների համար, և դրական կազդի տարածաշրջանում գործնական համագործակցության վրա»,-ասել է Ալիևը։ «Ամեն անգամ, երբ հանդիպում ենք Թուրքիայի նախագահի հետ, քննարկում ենք տրանսպորտի հարցերը։ Ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում աճում է Միջին միջանցքի նշանակությունը։ Մենք Ադրբեջանում ընդլայնում ենք մեր տրանսպորտային և լոգիստիկ հնարավորությունները»,-ասել է Ալիևը։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հունիսի 2-ի նիստից հետո հայտարարվեց, որ էական առաջընթաց է արձանագրվել ՀՀ և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, մեկնաբանելով հանդիպման արդյունքները, ասել էր, որ ոչ ոք Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ չի դնում, բոլոր կողմերը տրամադրված են, որ հնարավորինս շուտ գործարկվեն աշխատանքները։ Ըստ ՌԴ փոխվարչապետի` դա լինելու է սովորական երկաթուղի, սովորական սահման՝ անձնագրային, սահմանային, մաքսային հսկողությամբ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |