Akneye-ը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն անցկացրել է սահմանամերձ Տավուշում

Akneye-ը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն անցկացրել է սահմանամերձ Տավուշում

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի առաջարկով Akneye-ը միացել է նախաձեռնությանը և այդ օրն անցկացրել սահմանամերձ Բերդ քաղաքում:

Նախաձեռնությանը միացել էին նկարիչներ Գարեգին Հարությունյանը, Մերի Եփրեմյանն ու Սևակ Նազարյանը:

Արտիստները երեխաների համար տեղում նկարչական դասընթացներ են կազմակերպել, ապա՝ օգնել նկարել խորհրդանշական աչքերի վրա:

Նախագծի շրջանակում երեխաների ձեռքերով նկարազարդված քանդակների NFT տարբերակը կստեղծվի և բարեգործական նպատակով կներկայացվի վաճառքի ftNFT ֆիջիթալ հարթակում:

Վաճառքից գոյացած գումարը կուղղվի ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում ապրող երեխաների կրթական գործընթացի կազմակերպմանը։

Akneye նախագծի վերաբերյալ մանրամասն կարելի է տեղեկանալ պաշտոնական կայքէջում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---