ՀՅԴ․ Սթափվելու, ընդվզելու, մեր պետության ու հայրենիքին համազգային միասնությամբ տեր կանգնելու վճռական պահն է13 հունիսի 2023 - 18:53 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ Հայաստանի գերագույն ժողովը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ սթափվելու, ընդվզելու, մեր պետության ու հայրենիքին համազգային միասնության ճակատով տեր կանգնելու վճռական պահն է։ Գերագույն ժողովը նաև համահայկական զորաշարժի կոչ է հնչեցրել։ «Սիրելի հայրենակիցնե՛ր, հայ ժողովուրդը և Հայոց պետականությունը կանգնած են գոյութենական ծանրագույն սպառնալիքի առջև։ Հայաստանի իշխանությունների որդեգրած ապազգային քաղաքականությունը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ուրացումը, ՀՀ Անկախության հռչակագրից բխող հանձնառություններից և Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի սահմանադրական պարտականություններից հրաժարվելը, թուրք-ադրբեջանական պարտադրվող զիջումներն ընդունելու և հայ ժողովրդի ազգային պետական շահերը ստորադասելու քաղաքականությունը կործանարար է։ Ադրբեջանի շարունակվող ագրեսիան հանգեցնելու է նոր ցեղասպանության և Արցախի հայաթափման, հարցականի տակ է դնելու Հայաստանի պետականության ապագան։ Հայ ժողովրդի թիկունքում հակասահմանադրական ընթացքով ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն կամ փաստաթուղթ չունի իրավական և քաղաքական լեգիտիմություն, այն հղի է նոր պատերազմի սպառնալիքով և անխուսափելիորեն ապակայունացնելու և նոր ցնցումների է տանելու ողջ տարածաշրջանը։ Հակասահմանադրական և հակապետական այս ընթացքի անհապաղ կասեցումը օրախնդիր է և համազգային առաքելություն։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Ժողովը ճակատագրական այս հանգրվանում համահայկական զորաշարժի կոչ է հնչեցնում։ Սթափվելու, ընդվզելու, մեր պետության ու հայրենիքին համազգային միասնության ճակատով տեր կանգնելու վճռական պահն է»,-ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկման ենթակա չէ։ «Մենք համոզված ենք՝ իշխանությունների կողմից պարտադրված պարտվողականությանն ու անզորությանն այլընտրանք կա, հաստատում ենք՝ ներազգային համերաշխության վերահաստատումով և համահայկական ներուժով կարող ենք և պարտավոր ենք՝ Վերականգնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, Վերականգնել երկրի անվտանգային համակարգը, ազգ-բանակ համազգային գիտակցումով բարձրացնել երկրի պաշտպանունակությունն ու Հայոց բանակի մարտունակությունը․ Արդյունավետ օգտագործելով միջազգային իրավունքն ու միջազգային հարթակները, համադրելով տարածաշրջանում հետապնդվող աշխարհաքաղաքական հետաքրքրությունները, Հայաստանի ռազմավարական դաշնակիցների զորակցությունն ու դիվանագիտական ռեսուրսները՝ պաշտպանել և առաջ տանել Հայաստանի և հայ ժողովրդի ռազմավարական շահերը, Միջազգային իրավունքի համատեքստում մերկացնել և դատապարտել Ադրբեջանի հանցագործություններն՝ ուղղված մարդկության և կոնկրետ հայ ժողովրդի դեմ, Կասեցնել մեր ազգային ինքնությունը քայքայող օտարածին ծրագրերը, երկրում հաստատել իրական ժողովրդավարություն, հանրային համերաշխություն և արդարություն, Համահայկական ուժերի մեկտեղումով զորացնել Հայաստանի կարողականությունները, ստեղծել ուժեղ և մրցունակ պետություն, որն անզիջում դիմադրությամբ կկանխի թուրք-ադրբեջանական տանդեմի հետապնդած Արցախի բռնակցման, հայաթափման և Հայաստանին կենսական զիջումներ պարտադրող պանթուրքական ծրագրերը։ Աներկբա է՝ վերը նշված մարտահրավերները դիմագրավելու և ստեղծված իրավիճակում հանգուցային բեկում մտցնելու նախապայմանը ազգային իշխանության ձևավորումն է և նոր որակի պետության կառուցումը»,-ասվում է հայտարարության մեջ։ ։ Նշվում է, որ ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունն ու ՀՅ Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցն իրենց ամբողջ ներուժով լծվելու են Հայաստանի և Արցախի պաշտպանությանն ու փրկությանն ուղղված համազգային ընդվզման և դիմադրության ճակատի ձևավորմանը»։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրվել Իշխան Սաղաթելյանը: 2023 թ․ հունիսի 9-11-ը կայացել է ՀՅԴ Հայաստանի 26-րդ Գերագույն ժողովը։ Ժողովը քննել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի երկամյա գործունեությունը, Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված իրավիճակը, նախանշել առաջիկա անելիքները և սահմանել ՀՅԴ Հայաստանի կառույցի գործունեության ուղենիշները։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |